Վերջին օրերի ընթացքում հաճախակիացել են տեղեկություններն այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսի համակիրների, հանրահավաքների առավել ակտիվ մասնակցողների բնակարաններ են այցելում ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք քաղաքացիներին զգուշացնում են, որպեսզի վերջիններս մարտի մեկին չմասնակցեն ՀԱԿ-ի հանրահավաքին, ինչպես նաև հրավիրում են նրանց ոստիկանության բաժանմունքներ` «զրուցելու»: Այսօր առավոտյան այդ «այցելությունները» նորից շարունակվել են:
Հիշեցնենք, որ երեկ Հայ ազգային կոնգրեսը զգուշացրել է, որպեսզի նման դեպքերում քաղաքացիները դիմեն Կոնգրեսի գրասենյակ 099-333120 և 055-333120 հեռախոսահամարներով: