Ամերիկյան կինոարվեստների ակադեմիան որոշում է ընդունել պատվավոր «Օսկար» մրցանակը շնորհել կասկադյոր Հալ Նիդհամին, փաստավավերագրող Դոն Ալան Պեննեբեկերին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Սթիվենսոն կրտսերին: Այս մասին ասված է ակադեմիայի հինգշաբթի տարածած հաղորդագրության մեջ:
Պատվավոր «Օսկար» մրցանակը շնորհվում է «ստեղծագործական կյանքի ընթացքում յուրահատուկ ձեռքբերումների, կինեմատոգրաֆիայում հատուկ ավանդի կամ ի շահ ակադեմիայի օրինակելի ծառայության համար»: «Օսկարի» դափնեկիր են դառնում նրանք, ովքեր նշանակալի ազդեցություն են ունեցել մեծ կինոյի պատմության վրա:
Մրցանակների հանձնումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին կայանալիք ամենամյա երեկույթի ժամանակ Hollywood & Highland կենտրոնում:






































