Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Կասպից ծովի կարգավիճակի որոշման աշխատանքային խմբի հերթական նիստի ժամկետներ են հստակեցվում:
Trend-ը տեղեկացնում է, որ նախապես այդ հանդիպումը նախատեսված էր անցկացնել մարտի 7-ին, սակայն այդ ժամկետի շուրջ կողմերի միջև համաձայնություն չի կայացվել: Ներկայումս նոր ժամկետներ են քննարկվում:
«Աշխատանքային խումբը բանակցություններ է վարում երկու հարցի շուրջ` թառափազգիների որսի արգելք և ծովի ազգային սահմանների հստակեցում»,- տեղեկացրել է Խալաֆովը:
Իսկ Մերձկասպյան երկրների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը կայանալու է Ռուսաստանում, որի ժամկետները նույնպես հստակեցվում են: