Իսպանական Repsol նավթագազային ընկերությունը գազի խոշոր հանքատեղ է հայտնաբերել Պերուում: Ընկերության պաշտոնական տեղեկատվության ներկայացմամբ` «Սագարի» տեղամասի պաշարները կազմում են 1-2 տրիլիոն խորանարդ ֆուտ (28-56 միլիոն խորանարդ մետր):
Repsol 57-րդ բլոկի օպերատորն է, որտեղ տեղակայված է հանքատեղին: Իսպանական ընկերությանը պատկանում է նախագծի 53.84%-ը, իսկ մնացած 46.16%-ը պատկանում է բրազիլական Petrobras ընկերությանը:
Repsol-ը Եվրոպայի նավթագազային առաջավոր ընկերություններից է: Այն նավթ է արդյունահանում Իսպանիայում և արտասահմանյան շատ երկրներում, մասնավորապես Լատինական Ամերիկայում:








































