Ճապոնական հագուստ արտադրող Uniqlo ընկերությունը գովազդային խաղ է թողարկել Մառու կատվի մասնակցությամբ, որը ճանաչվել է YouTube-ում տեղադրված տեսահոլովակների շնորհիվ, որոնք տեղադրում է նրա տիրուհին: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Խաղը (18+) կոչվում է «Երջանիկ խորանարդ»: Դրան կարող է մասնակցել ցանկացած մարդ, ով օգտվում է համացանցից, ով կայցելի ընկերության կայք և կգրանցվի Facebook-ի միջոցով: Խաղի շրջանակներում օգտատիրոջը ցույց է տրվում մի տեսանյութ, որում Մառու կատուն ընտրում է 4 կարմիր խորանարդներից մեկը՝ նվերներով: Մասնակիցները կարող են Heat Tech պիջակ, Ultra Light Down վերարկու, օդապարիկ կամ գաղտնի մրցանակ շահել:
Մառու կատվի մասնակցությամբ տեսահոլովակներն ավելի քան 175 մլն դիտում ունեն: Կատվին նկարահանում է նրա տիրուհին, ով երբեք ցույց չի տալիս իր դեմքը: