Երեկ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ուսաման բեն Լադենը հայտարարել է, որ չի կարելի ահաբեկչական գործողություններ իրականացնել, որոնց ժամանակ խաղաղ մուսուլմանական բնակչություն կզոհվի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով են Լադենի մերձավորներից մեկի` Այման Ալ-Զավահիրիի հայտարարությանը:
Ալ-Ղաիդայի ներկայացուցիչն ասել է, որ իրենք կապ չունեն հունվարի 1-ին եգիպտական Ալեքսանդրիայում քրիստոնեական եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետ, որի ժամանակ զոհվել է 23 մարդ, այդ թվում՝ նաև մուսուլմաններ:
Հիշեցնենք նաև, որ երեկ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին հերթական ուղերձով դիմել է ժողովրդին` նշելով, որ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական պատասխանատուն Ուսամն բեն Լադենն է, և որ նրա երիտասարդ ուժերն են հիմնական անկարգությունների պատճառը:










































