Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

70-ից ավելի ոչ պետական բուհերից գործում են ընդամենը 34-ը. ԿԳՆ

«ԱՊՀ-ԵՎՐՈՍՏՈՒԴԵՆՏ» երկօրյա միջազգային խորհրդաժողովի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՊՀ անդամ երկրների, մասնավորապես, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից ժամանած բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների հետ:

Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել «ԵՎՐՈՍՏՈՒԴԵՆՏ» միջազգային կոնսորցիումին` Հայաստանին վերջինիս աշխատանքներում ներգրավելու համար` նշելով, որ այն լայն հնարավորություն է ընձեռում մեր երկրին` ծանոթանալու ԱՊՀ կրթական տարածքի առանձնահատկություններին և հնարավորություններին:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԱՊՀ անդամ երկրներում, այդ թվում Հայաստանում, վերջին տարիներին ընթանում են կրթական լայնածավալ բարեփոխումներ, որոնց լիարժեք իրականացմանը, ըստ նախարարի, խանգարել է Համաշխարհային տնտեսական ճգնաժամը. արձանագրվել են պետական ֆինանսավորման ծավալների նվազում և համապատասխան ներդրումների սահմանափակում: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը, մասնավորապես, անդրադարձել է բուհերի ֆինանսավորման մեխանիզմների և ինքնավարության խնդիրներին` նշելով, որ Հայաստանում այս տարի առաջին անգամ անցկացվում է փորձնական ծրագիր, այն է`ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի պետական ագրարային համալսարանին տրվել է հիմնադրամի կարգավիճակ, որն էլ իր հերթին կմեծացնի բուհի ինքնավարության և ֆինանսական ազատությունները:

Նախարարն անդրադարձել է նաև Բոլոնիայի գործընթացի` առաջիկա երեք տարիներին Հայաստանի նախագահության խնդիրներին` նշելով, որ Հայաստանն առաջին երկիրն է ԱՊՀ տարածքում, որը ստանձնել է այդ պատասխանատու առաքելությունը` ընդգծելով, որ այն մեծ խթան կհանդիասնա մեր երկրում կրթական բարեփոխումների, ակադեմիական մտքի և կրթության որակի տեսանկյունից:

ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև, որ վերջին երեք տարիներին Հայաստանում անզիջում պայքար է ընթանում կրթության որակի հսկողության համար. ըստ այդմ` գործող 70-ից ավելի ոչ պետական բուհերից այսօր գործում են ընդամենը 34-ը, և գործընթացը, ըստ Արմեն Աշոտյանի, շարունակվելու է` բուհերի խոշորացման և մրցունակության տեսանկյունից; Այս համատեքստում նախարարը ընդգծել է, որ նշված գործընթացում չի տուժել և ոչ մի ուսանող. վերջիններս հնարավորություն են ստացել իրենց կրթությունը շարունակել այլ բուհերում:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ուսանողների իրավունքներին` նշելով, որ վերջիններս ներգրավված են բուհերի կառավարման. գիտական խորդհուրդների, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմում:
Հանդիպման ավարտին մասնակիցները հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են բուհերի ինքնավարության, ֆինանսավորման մեխանիզմների և աղբյուրների, ինչպես նաև բուհական ընդունելության քննություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում