Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը նոտա է հղել Հունգարիային, որում նշել է, որ Ռամիլ Սաֆարովն ազատ է արձակվել «Ադրբեջանի օրենսդրության և միջազգային նորմերին համապատասխան»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ նոտայում նաև նշված էր, որ երկրի սահմանադրությունը նախագահին տալիս է ներում շնորհելու բացառիկ իրավունք. «Սաֆարովի գործը պետք է դիտարկել Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, քանի որ Սաֆարովն ականատես է եղել Ադրբեջանի բնակչության նկատմամբ Հայաստանի էթնիկ մաքրումներին»:









































