Սևանա լճի հանրային լողափերը 11-ն են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը՝ անդրադառնալով լողափերի ներկայիս վիճակին, մատուցած ծառայությունների բազմազանությանը:
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի ծառայությունների մատուցման բարձր որակով պատրաստ էր երկու հանրային լողափ, որոնց այս տարի ավելացավ ևս մեկը:
«Կան ևս ութ հանրային լողափեր, որոնք նախատեսված են կարճատև հանգստի համար: Այսինքն՝ ընդհանուր ունենք 11 հանրային լողափ: 8 լողափերի մայթերն են հարթեցված, ավազն է փռված, մարդն անարգել կարող են մոտենալ, լողալ ու իր հանգիստը կազմակերպել»,- ասաց Աշոտ Ավալյանը՝ շարունակելով, թե հնարավոր է, որ մյուս տարի դրանց մի մասը ծառայությունների մատուցմամբ հագեցվեն, նորից շինաշխատանքներ իրականացվեն:











































