Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանն ու ԱԷՄԳ-ը կարող են վերսկսել իրենց արհեստավարժ գործունեությունը և տեխնիկական խնդիրները լուծել առանց լրատվական դաշտում քաղաքական աժիոտաժ բարձրացնելու: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն:
Վերջինս քննադատության է ենթարկել ԱԷՄԳ-ի մի շարք անդամների, որոնք ճնշում են գործադրում գործակալության քարտուղարության վրա՝ նպատակ ունենալով մինչ հետազոտությունների ու վերլուծությունների ավարտը տեղեկատվություն տարածել տեխնիկական հարցերի շուրջ:
Սոլթանիեն ընդգծել է` եթե տեղի է ունենում տեխնիկական տեղեկատվության հրապարակում մինչ արդյունքների ամփոփումն ու գիտական եզրակացություններ կատարելը, ապա դա բացասական արձագանք է առաջացնում մամուլում և խոչընդոտում է աշխատանքի առաջխաղացմանը:
Ըստ Սոլթանիեի՝ այդ ամենը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել նրան, որ խաթարվի ԱԷՄԳ-ի հանդեպ վստահությունը և ԱԷՄԳ-ի անդամ երկրների միջև վստահությունը:










































