Ադրբեջանական ANS Press-ի փոխանցմամբ՝ անգլո-հոլանդական Royal Dutch Shell նավթային հսկան Թուրքիայում սկսել է թերթաքարային գազի որոնման աշխատանքներ:
Այդ նպատակով Shell-ը նախորդ շաբաթ սկսել է հետազոտել Թուրքիայի հարավարևելյան հատվածը՝ փորձելով նրա ընդերքում հայտնաբերել թերթաքարային գազ: Ընկերությունը մտադիր է նաև թուրքական TPAO ընկերության հետ մասնակցել Սև ծովում գազի որոնման աշխատանքներին:
Նախորդ տարի կողմերը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ հայտնաբերված գազի 70 տոկոսը բաժին է ընկնելու TPAO-ին, իսկ մնացյալ 30 տոկոսը՝ Shell-ին:








































