Ռադամել Գարսիան՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հայրը, հայտարարել է, որ իր զավակը վաղ հասակից երազում է խաղալ Մադրիդի «Ռեալ»-ի կազմում:
«Որդուս երազանքը՝ խաղալ «Ռեալ»-ում: Նա երազում է սրա մասին մանկուց: Եթե նրան չհաջողվի խաղալ «Ռեալ»-ում, ապա կտեղափոխվի Անգլիա»,- ասել է Ռադամել Գարսիան կոլումբիական ռադիոընկերության ուղիղ եթերում:
Նշենք, որ Ֆալկաոն «Ատլետիկո» է տեղափոխվել անցած տարի՝ ամռանը, պորտուգալական «Պորտու»-ից: Նախորդ շաբաթ Ֆալկաոն «Ատլետիկո Մադրիդ» – «Չելսի» խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ թիմի կազմում նվաճելով Եվրոպայի Սուպերգավաթը:









































