Իտալական «Ինտեր»-ը մոտ է բրազիլական «Կորինտիանս»-ի կիսապաշտպան Պաուլինյոյի հետ համաձայնության գալուն: Gazzetta.it-ի փոխանցմամբ՝ կողմերը դեռևս բանակցում են, սակայն համաձայնության գալուն բավականին մոտ են:
Իտալական կողմն առաջարկում է 13 միլիոն եվրո ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, բրազիլացիները ցանկանում են երկու միլիոն ավելի:
Ավելի վաղ Պաուլինյոյի ծառայություններով հետաքրքրված էր նաև միլանյան մյուս թիմը՝ «Միլան»-ը:











































