Sunday, 21 06 2026
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը

Ուդոյի ու Մուկի դիկտատուրան Սևանում. մամուլ

Երեկ «Հրապարակ»-ի խմբագրություն էին զանգել սևանցիներ և խնդրում էին տպագրել իրենց նամակը, որն ուղարկել էին 2 օր առաջ: Ասում էին, որ նամակը գրելուց հետո վիճակը Սևան քաղաքում ավելի է սրվել` բոլոր թեկնածուներին ստիպում են հանել իրենց թեկնածությունները, որ «Ուդոն մնա մենակ»: Եվ մոտակա օրերին ինքնաբացարկ են հայտնելու նաև մյուս թեկնածուները, որ Ուդոն հեշտուհանգիստ անցնի: Խոսքը Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի մասին է, ում ՀՀԿ-ն որոշել է քաղաքապետ դարձնել: Ահա թե ինչ են գրում սևանցիները.

«Հարգելի խմբագրություն, խնդրում ենք ձեր թերթի միջոցով լուսաբանեք մեզ` խավարամիտներիս, թե ՀՀ-ընտրովի մարմիններում ովքեր կարող են առաջադրվել` ըստ ՀՀ Սահմանադրության: Եթե մենք ապրում ենք ազատ, անկախ, իրավահավասար երկրում, ապա խնդրում եմ լուսաբանեք, թե ինչպես եղավ, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի համայնքապետի ընտրություններում առաջադրվելը դարձավ պատուհաս թեկնածուների գլխին: Այս գործընթացին մասնակցելու համար հանկարծ հայտնվեց Ռուդիկ Ղուկասյանը (Ուդոն)` իր հովանավոր Հովիկ Աբրահամյանի հետ: Եվ Սևան քաղաքը, որը ՀՀ-ում հայտնի է որպես հանգստավայր, մարդկանց համար դարձավ անհանգիստ բնակավայր, եթե Ուդոն կթողնի, որ մնա որպես այդպիսին:

Եթե մենք պետք է ընտրենք մեր համայնքի ղեկավարին, ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը Սահմանադրությունից հանում ՀՀ քաղաքացու ազատության մասին եղած հոդվածը կամ էլ, որպես Ազգային ժողովի նախագահ, ինչո՞ւ է խախտում Ընտրական օրենսգիրքը: Եվ մինչև ե՞րբ պետք է մենք մեր երկրում ապրենք վախի մթնոլորտում` ահաբեկված: Եվ եթե Ուդոն Սևանի միակ փրկիչն է, ըստ Հովիկ Աբրահամյանի, ապա նա իր գիտակցական կյանքում զբաղեցրել է բարձր պաշտոններ: Ինչո՞ւ հիմա հիշեց Սևանի և սևանցիների պրոբլեմների մասին: Ըստ սևանցիների` նրա ավարը կիսատ է, գալիս է լրացնելու:

Հարգելի խմբագրություն, խնդրում ենք ձեր թերթի միջոցով հիշեցնեք Աժ նախագահին, որ չխառնվի մեր համայնքի ղեկավարի ընտրություններին, թույլ տա, որ սևանցիներն իրենք ընտրեն համայնքի ղեկավար, իսկ եթե հետապնդումներն ու հալածանքները շարունակվեն, ապա մենք` սևանցիներս, ցանկացած երկրի հյուպատոսությունից ապաստան կխնդրենք: Թող Ուդոն ու Հովոն Սևանում հաստատեն իրենց դիկտատուրան: Միայն այս անգամ Սևանի համայնք ասելով, կհասկանանք` Ուդոն և յուր ընտանիքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում