Sunday, 07 06 2026
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում

Հայաստանը կարող է դուրս մնալ Օրհուսի կոնվենցիայից

Խոսրովի արգելոցի շուրջ սկանդալը միակը չէ, որ փաստում է հայաստանյան իշխանությունների անպատասխանատվությունը իրենց իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաների հանդեպ:

Հայաստանի էկոլոգիական վիճակը օր օրի ապացուցում է, որ մենք ոչ միայն չենք հարգում ու շարունակաբար խախտում ենք թե՛ միջազգային կոնվենցիաները, թե՛ ՀՀ օրենքները, այլև վտանգում ենք ժողովրդի ապագան ու ստիպում նրանց բռնել արտագաղթի ուղին:

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի խոսքով, Օրհուսի կոնվենցիայի պահպանման կոմիտեն արդեն երկու անգամ նշել է հանրապետության կողմից փաստաթղթում ամրագրված դրույթների չկատարումը: Դրանից առաջինն առնչվում էր Դալմայի այգիներին, իսկ երկրորդը` Թեղուտի հանքավայրի մշակմանը:

«Եթե նախորդ անգամ կոմիտեն ավելի հակիրճ էր անդրադարձել մեզ. Թեղուտի հարցով նրանք արձանագրեցին, որ Հայաստանում հասարակության կարծիքը հաշվի չի առնվում, արդարադատության մատչելիություն չկա և մի շարք այլ կոնկրետ դրույթների խախտումներ. սա բավական լուրջ որոշում է Հայաստանի նկատմամբ: Մեր երկրում կյանքի իրավունքն է խախտվում»,-նշում է Կարինե Դանիելյանը:

Այս դեպքում պետք է արդեն մտածել, թե ինչ կանի կոմիտեն, երբ հասարակական կազմակերպությունները բարձրացնեն Խոսրովի արգելոցի հարցը:

Եթե հիշում ենք, Խոսրովի անտառի շուրջ վիճահարույց իրավիճակ առաջացավ 2007 թվականին կառավարության որոշումից հետո, որով Խոսրովի արգելոցի տարածքում ստեղծվել էր «Գիլան» արգելավայրը: Սակայն այստեղ էկոլոգների առավել մեծ դժգոհությունն էր առաջացրել «Գիլանում» երկհարկանի շենքի կառուցման փաստը:

Հայաստանի էկոլոգիական հասարակական Դաշինքը, ելնելով հանրապետության կայուն զարգացմանը վնասող այս խնդրի կարևորությունից, նամակով արդեն դիմել է ՀՀ նախագահին և այլ գերատեսչական մարմինների` խնդրելով վերանայել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի մի հատվածի վրա «Գիլան» պետական արգելավայրը հիմնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը և վերականգնել արգելոցի տարածքի ամբողջականությունը:
Բնապահպանների խոսքով, այդ որոշումն ընդունվել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումներով` հաշվի չեն առնվել հանրապետության առաջատար մասնագետների և հասարակության կարծիքը:

Նոր հիմնված «Գիլան» արգելավայրի տարածքը գտնվում է Խոսրովի արգելոցի կենտրոնում, և այդ հատվածի կարգավիճակի փոփոխությունը (հսկողության և պահպանման ռեժիմի իջեցումը) վտանգավոր նախադեպ է դառնում ամբողջ արգելոցի մասնատման համար ու սկիզբ է դնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերացմանը:

Դաշինքի աշխատանքային խումբը, քննարկելով վերոնշյալ որոշումը ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համապատասխան մասնագետների հետ, գտնում է, որ այն հակասում է ՀՀ բնապահպանական և միջազգային օրենսդրությանը, մասնավորապես. «Հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներին, ՀՀ բույսերի Կարմիր գրքի և ՀՀ կենդանիների Կարմիր գրքի դրույթներին, Կենսաբազմազանության պահպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի, Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Եվրոպայի կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի դրույթներին, որոնք վավերացրել/ստորագրել է ՀՀ-ն:

Այն նաև հակասում է GEF, UNDP, WWF և այլ բազմաթիվ միջազգային դոնոր կազմակերպությունների քաղաքականությանը և կարող է հարցականի տակ դնել նրանց ֆինանսական աջակցությունը ՀՀ հատուկ պահպանվող տարածքներին, հատկապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և վնասել դրանց պահպանմանն ու զարգացմանը: Իսկ խնդրի վերաբերյալ հասարակությունից փակ որոշում կայացնելը, դաշինքի ներկայացուցիչների կարծիքով, կարող է իր մեջ պարունակել նաև կոռուպցիոն ռիսկ:

Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով, Օրհուսի կոնվենցիան մեր հիմնական զենքն է այս ամբողջ գործունեության մեջ, սակայն Հայաստանի վերաբերյալ արդեն 2 բացասական որոշում կա, և մեծ է վտանգը, որ Հայաստանը կարող է դուրս մնալ կոնվենցիայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում