Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ադրբեջանը բռնապետություն է և զարմանալի չէ նրա այս քայլը. թուրք լրագրող

Վերջին օրերին տեղական և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած, օրերս Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնված և ներում ստացած Ռամիլ Սաֆարովի հարցը:

Բավական կոշտ քննադատություններ հնչեցին միջազգային տարբեր պարբերականներում: Տարածաշրջանում առավել զսպված կեցվածք դրսևորեց Թուրքիան, որտեղ օրվա լրահոսում ընդամենը նշվեց կատարվածի մասին լուրը, իսկ կատարվածի վերաբերյալ սյունակագիրներն էլ չշտապեցին վերլուծություններ և մեկնաբանություններ անել:

Թուրքական մամուլի ՙլռությունը՚ փաստեց նաև Hurriyet Daily News լրատվական գործակալության հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլին՝ նշելով, որ մի քանի կայքէջերում եղել է անդրադարձ և միայն Radikal թերթի մեջ փոքր մեկնաբանության է հանդիպել, իսկ թե ինչու չկան վերլուծություններ, խուսափեց պատասխանել:

Ֆոտոլրագրող Ումուդ Վեդաթին խնդրի վերաբերյալ ունի իր մեկնաբանությունը: Նրա կարծիքով` ոչ մի դեպքում մարդասպանը չպետք է հերոսի կոչում ստանա՝ անկախ նրանից, թե ինչ պատճառով է եղել սպանությունը: Վերջին օրերի զարգացումներին էլ ֆոտոլրագրողը հետևում է Հայաստանում ապրող հայ ընկերների միջոցով, քանի որ թուրքական լրատվամիջոցները չեն հրապարակում այդ մասին ոչ մի բան: Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայում մարդկանց չեն հետաքրքրում Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրները, ավելին՝ իրենք Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն իրար չեն խառնում, բայց սա չի նշանակում, որ հանրությանը չեն հետաքրքրում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Համեմատության համար ֆոտոլրագրողը մի օրինակ բերեց. «Ես 32 տարեկան եմ, և մինչ այժմ իմ կյանքի ընթացքում ոչ մի ադրբեջանցի ընկեր չեմ ունեցել, բայց ես կարող եմ միանգամից տասնյակ հարյուրավոր հայ ընկերների անուններ տալ, որոնք ապրում են Հայաստանում և Թուրքիայում, այսինքն՝ ադրբեջանական իրադրությունը օգտագործվում է միայն քաղաքական հարցերում, և ոչ թե Թուրքիայի հանրային հարցերում»,- նշեց ֆոտոլրագրողը՝ սրանով պատճառաբանելով թեմայի՝ Թուրքիայի լրատվամիջոցների լուսաբանումից դուրս մնալը:

Մինչդեռ չբացառեց, որ իր կարծիքը կիսողները Թուրքիայում փոքրամասնություն են, Թուրքիայում քիչ են այն մարդիկ, ովքեր պատրաստ են ասել՝ ես ներողություն եմ խնդրում Ցեղասպանության համար, բայց վստահեցրեց, որ հանրության մեծ մասը հարաբերությունների կարգավորում է ուզում, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առաջին նախապայման կարող է լինել հանրության գիտակցության ձևավորումը: «Այն դեպքում, քանի դեռ հասարակությունը կառավարությունից չի պահանջում, համաձա՞յն չեք, որ կառավարությունը կարիք չունի պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու, քանի որ նման հայտարարությունը կարող է նաև վնասել Հայաստան-Թուրքիա նորածին հարաբերությունները և վնասել խնդրի քննարկումը Թուրքիայում»,- ասաց նա` հավելելով, որ թուրք հանրության մեծամասնությունը օրգանական հարաբերություններ չունի Ադրբեջանի քաղաքացիների հետ ոչ այնպես, ինչպես Հայաստանի դեպքում է՝ որպես օրինակ նշելով, որ Թուրքիայում յուրաքանչյուր քաղաքացի պատկերացում ունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, բայց շատ քչերը ձեզ կարող են ինչ-որ բան ասել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին: «Համոզված եմ, որ կլինեն ազգայնականներ, ովքեր կաջակցեն Ադրբեջանին Սաֆարովի հարցում, բայց իրականում նրանք շատ չեն և ձայն չեն հանում: Իմ ընկեր, ֆաշիզմն ամենուր է, միայն 10 օր առաջ ես Սիրիայում էի՝ այդ ամենը լուսանկարելու և իրական իրավիճակը տեսնելու համար, միևնույն ժամանակ ես դեմ եմ այս պատերազմում Թուրքիայի դերակատարությանը և աջակցությանը»,- նշեց գործընկերս՝ վստահեցնելով, որ թուրք հանրությունն այլևս պատերազմ չի ուզում, նրանք արդեն շատ են հոգնել թուրքերի և քրդերի շարունակական պատերազմից և բոլոր քաղաքական ուժերն այժմ ցանկանում են լինել քիչ ռազմականացված և ապրել խաղաղության մեջ:

Թուրքիայում հրատարակվող Taraf օրաթերթի թղթակից Օզգյուն Օշչերը խնդրի առնչությամբ թուրքական մամուլի լռությունը պայմանավորում է Թուրքիայում տեղի ունեցող պրոցեսներով, և գուցե այս հարցի քննարկումը լրատվամիջոցները, մտավորականները այնքան չեն կարևորում՝ հիշեցնելով, որ չպետք է մոռանալ, որ Թուրքիան հիմա զբաղված է Սիրիայի հարցերով, ինչպես նաև անընդհատ հայտարարություններ են լինում քրդական հարձակումների մասին: Նա ասաց, որ Թուրքիայում կան լրագրողներ, ովքեր անընդհատ լուսաբանում են Հայաստանի հետ կապված հարցեր, ուստի կարծում է՝ որոշ ժամանակ անց կլինի անդրադարձ այս հարցին: Իսկ թե որն է իր անձնական կարծիքը խնդրի վերաբերյալ, նշեց. «Ես այնքան էլ դրական կարծիք չունեմ Ադրբեջան պետության մասին: Թուրքիան հաճախ գաղութացման տարիների նվաճողներին հերոսացնում է, բայց ցավալի է, որ Եվրոպան էլ է նույնն անում, այսինքն՝ Ադրբեջանը բացառություն չէ, չնայած գնում է ժողովրդավարության ճանապարհով, համարում եմ՝ Ադրբեջանը բռնապետություն է, և այդ պատճառով ինձ համար զարմանալի չէ նրա այս քայլը, բայց դուք ինձ ստիպեցիք մտածել այս մասին»,- եզրափակեց Օզգյուն Օշչերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում