Wednesday, 10 06 2026
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց

Հայաստանը երկու բևեռների համար էլ կորցրեց իր գրավչությունը (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը։

 -Դուք ձեր գործի բերումով առավել զբաղված եք լինում արտերկրում, և վստահ եմ, որ այնտեղից հետևում եք Հայաստանի ներքաղաքական,ՀՀ վարած արտաքին քաղաքական քայլերին ու գործողություններին։ Դրսից ինչպե՞ս եք տեսնում և գնահատում Հայաստանում վարվող արտաքին քաղաքականությունն ու դրա ազդեցությունը արտաքին քաղաքական գործընթացների վրա։

 -Դրսից պատկերը, բնականաբար, փոքր-ինչ այլ է, բայց, այնուամենայնիվ, ներկա տեխնոլոգիաների առկայությամբ և հեռուստատեսության էքսպանսիայի պարագայում հնարավոր է ամբողջական պատկեր ստանալ։ Դրսում ստանում են մամուլում հայտնված տեղեկատվությունը, որը բյուրեղացված է։

 -Ինչպե՞ս եք գնահատում այսօր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։ Ինչպիսի՞ն է Հայաստանը արտաքին քաղաքական դաշտում,որպես խաղացող։

 -Ներքաղաքական իրավիճակի պատկերը, կարծում եմ, այնքան էլ ուրախալի չէ, ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, քաղաքական վեկտորներին, կարծում եմ, որ Հայաստանը չլինելով առանցքային խաղացող, բավական պարզ սխեմաներով է վարում իր արտաքին քաղաքականությունը։

 -Արդարացվա՞ծ է այդ պարզ քաղաքականությունը, թե՞ փոքր լինելով հանդերձ,կարելի էր ավելի ճկուն և պահանջված լինել։

 -Անշուշտ, կարելի էր ավելի ճկուն լինել, բայց դա ունի նաև մեդալի մյուս կողմը, երբ փոքր պետություններից շատերը հնարավորություն չունեն մեծ մանևրներ անելու, այսինքն՝ այլընտրանքները շատ չեն։ Կարծում եմ՝ այդպիսի պետություն է նաև Հայաստանը։

 – Իսկ ներքաղաքական դաշտում։

 – Ներքաղաքական դաշտում վիճակը բավական տխուր է՝ ելնելով առկա հիմնական քաղաքական ուժերից։

 -Ո՞ր քաղաքական ուժերն են ձեզ տխրեցնում։ 

 -Կարող եմ ասել՝ բոլոր հիմնական խաղացող քաղաքական ուժերը։

 -Եվ իշխանական, և ընդդիմադիր, և կեղծ ընդդիմադիրդաշտի ուժերը։

 -Առավել՝ թերևս, կեղծ ընդդիմադիր դաշտում խաղացող ուժերը։ Քանի որ Հայաստանում ամեն ինչ հեղհեղուկ է, և անգամ ամենակատաղի ընդդիմությունը մի օր կարող է կեղծ ընդդիմություն դառնալ, կփորձեմ զերծ մնալ կոնկրետ անուններ նշելուց, բայց, կարծում եմ, բոլորին հայտնի են այն ուժերը, որոնք կատաղի ընդդիմություն էին և հիմա…

 -Գուցե նրանք առաջին իսկ օրից ծախվա՞ծ են եղելև ինչ-որ ծրագիր են իրականացրել։

 -Ամեն ինչ հնարավոր է, բայց չեմ կարծում, որ առաջին իսկ օրից ծախված են եղել, որովհետև այդ ուժերը մեծ հավակնություններ ունեին։

 – Այդ դեպքում ինչո՞ւ այդքան մեծ տրանսֆորմացիաներ տեղի ունեցան։ Ի՞նչն էր պատճառը՝ փո՞ղը, արտաքին միջամտությո՞ւնը, անելանելիությո՞ւնը։

 – Կարծում եմ, պատճառը ձեր նշած երրորդ տարբերակն է, որովհետև քաղաքական դաշտումկորցնելով սկզբնական դիրքերը՝ շատ ուժեր փորձում են ինչ-որ ճանապարհներով ձեռք բերել իշխանություն և այդ պայմաններում գնալ գործարքների։

 -Այդ ուժերից մեկի՝ արևմտյան կրթությամբ և ԱՄՆ-ում աշխատող գործիչներից մեկը, որի անունը չեմ նշի, ասում էր, թե ինքը չգիտի որևէ հաղթանակ բռնապետության դեմ՝ առանց բռնապետության բեկորներից մեկի հետ համագործակցության և ակտիվ գործընկերության։ Դուք հավատո՞ւմ եք այդպիսի հաղթանակին։

 – Դժվարանում եմ ասել, որովհետև դա ունիվերսալ մոդել չէ, այնուամենայնիվ, նման դեպքեր կան քաղաքականության պատմության մեջ։ Սակայն կարծում եմ, որ նման հղումներով այդպիսի քաղաքականություն վարելը այնքան էլ ճիշտ չէ։ Ես չեմ համարում, որ Հայաստանը բռնապետություն է, գուցե ավտորիտար համակարգի որոշակի ատրիբուտներ կան, բայց իր տեսակով մեր երկիրը բռնապետություն կոչելը, կարծում եմ, ծայրահեղ մոտեցում է։

 – Իսկ ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի քաղաքական համակարգը։

 – Հայաստանը գտնվում է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում և հենց այդ առումով բավական հետաքրքիր կարգավիճակ ունի միջազգային քաղաքական համակարգերի դաշտում, և Հայաստանի պարագայում դժվար է կոնկրետ ձևակերպում տալ։

 -Մի քիչ բռնապետություն, մի քիչ ժողովրդավարություն, մի քիչ…

 – Բռնապետության որոշակի էլեմենտներով, ժողովրդավարության որոշակի էլեմենտներով բավական խառը տիպի պետություն է Հայաստանը, և դա մենք տեսնում ենք նույնիսկ կենցաղում և հասարակական կյանքում։

 – Դա լա՞վ է, թե՞ վատ։

 – Անշուշտ վատ է, քանի որ առաջացնում է խիստ բաժանում, հասարակության ճեղքվածություն և, վերջիվերջո, քաղաքական չկողմնորոշվածություն։

 – Բայց դա նաև բազմազանություն է։

 – Բազմազանության տեսակներ կան, որոնցից պետք է խուսափել, որոնք տանում են դեպի կործանում, ոչ թե հարստացում։

 -Ռադիկալ ընդդիմադիրներն այսօր որպես փրկություն երկրում տեսնում են համագործակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, որին իրենք ժամանակին հռչակում էինավազակապետության մի մաս և այսօր հռչակել են հայաստանակենտրոն կամ այլընտրանք գործող իշխանությանը և փորձում են թիրախավորված՝ ամեն ինչ, բացի Սերժ Սարգսյանից՝ կարգախոսով առաջիկայում գնալ ընտրությունների։ Օրերս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ոչ թե միասնական թեկնածուն է այլևս օրակարգում, այլ հզոր թեկնածուն, որն ընդունակ կլինի անել այն, ինչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին։ Ասացեք, խնդրեմ, ի՞նչ արեց Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին, և ի՞նչ պիտի անի այդ հզոր թեկնածուն 2012-13-ին։

 -Կարծում եմ, Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին ոչինչ չարեց, նա հրապարակ եկավ իր անձնական ամբիցիաները բավարարելու համար, բայց գործեց՝ ինչպես միշտ գործել է, այդ թվում և նախագահ եղած տարիներին և ստացավ այն արդյունքը, ինչը պիտի ստանար։

 – Գոնե բավարարե՞ց իր ամբիցիաները։

 -Կարծում եմ, բավարարեց մի քանի ամսով՝ նախընտրական շրջանում, և երբ գտնվում էր իր «փառքի» գագաթնակետին, դրանից հետո չբավարարեց, և հիմա, կարծում եմ, պետք է խոր դեպրեսիայի մեջ լինի։

 -Այդպիսի նշաններ չենք տեսնում, թե՞ նա ցույց չի տալիս։

 -Կարծում եմ, համաձայն եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լավագույն հռետորներից է, իսկ վերջիններս լավ են տիրապետում դերասանական արվեստին։ Նա սպասում էր, որ իրեն կխնդրեն վերադառնալ, չխնդրեցին, փորձեց վերադառնալ։

 – Խնդրեցին։

 – Ովքե՞ր խնդրեցին։

 – Մարդիկ, ովքեր հրապարակում կանգնեցին առաջին իսկ օրից, հավատացին իրեն, գնացին ազատազրկվեցին։

 – Միշտ այդպիսի մարդիկ կգտնվեն, բայց դա չի նշանակում, թե ժողովուրդն էր խնդրում։

-Ըստ ձեզ, ինչպիսի՞ կուսակցություն է ԲՀԿ-ն, ինչպե՞ս եք գնահատում նրա հնարավորությունները, նրա ներկայությունը Ազգային ժողովում որքանո՞վ է արտահայտում ժողովրդի իրական տրամադրություններն ու սպասելիքները։ Համագործակցությունը այս ուժի հետ հեռանկար ունի՞, թե՞ ոչ։

 -Հայաստանում քաղաքական առումով ստեղծվել է բավական հետաքրքիր իրավիճակ, երբ քաղաքականությունից բացակայում է քաղաքականությունը։ԲՀԿ-ն դժվար է համարել քաղաքական կուսակցություն՝ ինչպես Հայաստանի կուսակցությունների թերևս 95 տոկոսը։ Ես այն չէի համարի կուսակցություն, այլ՝ խմբակցություն՝ ոչ պառլամենտական իմաստով, ընդհանուր շահի կամ անձի շուրջ համախմբված մարդկանց խումբ։

 – Ֆեոդալների կամ ֆեոդալի շուրջ համախմբված։

 – Ֆեոդալներ կան այլ կուսակցություններում նույնպես։

 – ԲՀԿ-ում կա՞ գաղափար։

 -Կոնկրետ գաղափար ես չեմ կարող նշել։ Եթե այն գաղափարն է, որ Հայաստանը պիտի լինի բարգավաճ, ապա դա լավ գաղափար է։

 – Այդ դեպքում ինչի՞ շուրջ է համագործակցում Լ. Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի հետ։

 – Իշխանության։

 – Տապալելո՞ւ Սերժ Սարգսյանին, թե՞ նրա հետ գործարքի գնալու։

 – Կարծում եմ, դա միայն հայտնի է Լ. Տեր-Պետրոսյանին և, գուցե, իր ամենամերձավոր զինակիցներին։

 – Այսինքն՝ դուք կարծում եք, որ Լ. Տեր-Պետրոսյանը այնքան միամիտ է, որ ենթադրում է, թե Գ. Ծառուկյանը իր ամբողջ կապիտալը, որ հասնում է միլիարդների, կզոհի և կգնա այնպիսի համարձակ քայլերի, որ նրան իշխանության կբերեն, և դրանից մի քիչ էլ կօգտվի Լևոն Տեր-Պետրոսյա՞նը։

 – Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը այնքան իմաստուն չէ, որքան կարծում են, որքան միֆն է նրա շուրջը ստեղծված, և միաժամանակ կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը, ունենալով մանևրելու բավական փորձառություն և կարողություններ…

 -Իսկ խե՞լք։

 -Անշուշտ ունենալով…կարծում եմ՝ որոշակի առումով կօգտագործի Տեր-Պետրոսյանի…

-Խելքը։

 -…և նրա ձայները։ Լ. Տեր-Պետրոսյանի՞ խելքը։

 – Ծառուկյանը խելք ունի՞։ Օրինակ՝ նրա խնամին ասում էր, թե քաղաքական դաշտում կարելի է նաև առանց խելքի գործել։

 – Անշուշտ ունի։ Ես չգիտեմ, թե նրա խնամին ում էր հղում անում, բայց գիտեմ, որ առանց խելքի դժվար է վարել այն նախընտրական կամ ընտրական քաղաքականությունը, կամ ընդհանրապես այն քաղաքականությունը,որը վարեց ԲՀԿ-ն։

 -Ի՞նչ արեց, օրինակ, ըստ ձեզ։

 – Արեց բավական ֆենոմենալ մի բան՝ կարողացավ ստանալ ահռելի քանակությամբ արդար ձայներ։

 – 450 հազարի քանի՞ տոկոսն էր արդար ձայն, ինչքա՞նն էր տրակտորի կամ ընտրակաշառքի դիմաց տրված ձայնը։

 -Ես կարծում եմ, տրակտորի գործոնը բավական ուժեղ էր, բայց տոկոսների մասին չեմ խոսի, որովհետև ոչ ոք չի կարող դրանք ասել։

 -Գագիկ Ծառուկյանը վստահ է, որ այն, ինչ ինքը ստացել է, ընդամենը այսբերգի երևացող կողմն է, չերևացողն ավելի մեծ է, և, ի դեպ, ասեմ, որ ՀԱԿ-ը նաև այսպիսի հույսեր է ներշնչում Գ. Ծառուկյանին, որ կարելի էերկրում բեկում առաջացնել, եթե «Բարգավաճ Հայաստանը» չգնա որևէ կարգի պայմանավորվածության Սերժ Սարգսյանի հետ և խիզախ գտնվի մինչև վերջ, ինչը նա երբեք չի արել։ Գ. Ծառուկյանը մշտապես հոխորտացել է, «հաջորդ դասին» է թողել իր բոլոր կարևոր հայտարարությունները, վերջում պայմանավորվել է Ս. Սարգսյանի հետ՝ մի շատ կարևոր պատճառով։ Նա ունի հսկա կապիտալ, ունի գործած լեցուն հանցագործություններ այդ կապիտալը դիզելու ճանապարհին։ Ուրեմն՝ նա նաև պետք է ինչ-որ ձևով իր խնդիրները  պայմանավորվածությունների դաշտում կարողանա կազմակերպել։

 – Կարծում եմ, ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալու շանսեր չունի։

 – Իսկ այլընտրա՞նք՝ Վարդան Օսկանյանի բնորոշմամբ։ Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանը» չի փորձում ընդդիմություն դառնալ։

 -Վ. Օսկանյանը այլևս գործոն չէ նույնիսկ ԲՀԿ-ում։ «Բարգավաճ Հայաստանը» հիանալի հասկանում է, որ իշխանությունից դուրս կամ մերձիշխանական ուժ չլինելու դեպքում իր գոյությունը հարցական է։

 -Ընդդիմությունը իշխանության գալու մի ճանապարհ ունի՝ ընտրությունների միջոցով։ Այլընտրանքը իշխանության գալու ի՞նչ ուրիշ ճանապարհներ է տեսնում։

 – Տարբեր երկրներում ընդդիմությունը տարբեր ճանապարհներով է գալիս իշխանության։

 – Ընդդիմությունը չէ, այլընտրանքը.սա ինձ համար բոլորովին նոր եզրույթ է քաղաքագիտութան մեջ, լինել այլընտրանք, ոչ ընդդիմություն, գործել ընդդիմության տրամաբանությամբ և ի՞նչ ճանապարհով հասնել իշխանության։

 – Միացյալ Նահանգներում կա Կանաչների կուսակցություն, որի մասին լսում ենք ընտրությունից ընտրություն, շատ լուսանցքային ձևով։ Այսինքն՝ այս կուսակցությունը այլընտրանք է հանրապետականներին և դեմոկրատներին, որոնցից մեկը լինում է ընդդիմություն, մյուսը՝ իշխանություն։ Ես չգիտեմ, թե այլընտրանքը ինչ հասկացություն է հատկապես Հայաստանում, որովհետև այստեղ ամեն ինչ խառն է։

 -Ո՞վ է այսօր կատաղի ընդդիմություն։

 -Կատաղի ընդդիմություն, թերևս, այլևս չկա։

 -Իսկ ընդդիմությո՞ւն։

 -Կարծում եմ, կա. «Ժառանգությունը», հաստատ, ընդդիմություն է։

 – Որի ներկայությունը շատ չնչին է։ Ես խոսում եմ հասարակությունը մոբիլիզացնելու, հանրային գործողություններ կազմակերպելու ընդունակ ընդդիմության մասին։

 – Կարծում եմ,որպես ընդդիմություն,«Ժառանգությունը» ունինման պոտենցիալը։

-Որին վերապահվում է Ազգային ժողովում ունենալ ընդամենը հինգ տեղ։

 -Դա վերապահվում է միայն։

 -Դուք կարծում եք, որ նրանք ավելի՞ն ունեին, քան այդ հինգ տեղը։

 -Դժվարանում եմ ասել։ Համենայնդեպս, որոշ ուժեր, որոնք ստացան ահռելի քանակությամբ ձայներ, կարծում եմ, որ արժանի մրցակից չէին «Ժառանգությանը»։

 -Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը և այն վեկտորը, որնարդեն Հայաստանիհամար մագիստրալ քաղաքական ուղղություն է՝ եվրաինտեգրումը։

 – Մինչև Սերժ Սարգսյանն ընկած ժամանակահատվածում եվրաինտեգրումը,որպես հասանելի նպատակ, բավական հեռացել էր արտաքին քաղաքական պրոցեսների արդյունքում։ Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը,ասեմ, որ, չնայած որոշ բացթողումներին, որոնք, կարծում եմ, բնական են, բավական դրական միտումներ կան, քիչ թե շատ ավելի հավասարակշիռ քաղաքականություն է վարվում, քան վարվում էր մինչ Սարգսյանը։ Մինչ Սարգսյանը վարած քաղաքականությունը անայլընտրանք էր, որը Հայաստանի պես երկրի համար չափազանց վտանգավոր է։ Սասանյան Իրանի ժամանակներից սկսած Հայաստանը միշտ էլ եղել է երկու ուժերի միջև, և խնդիրը եղել է միջև լինել, ոչ թե արանքում։ Եվ մինչ Սարգսյանն ընկած ժամանակահատվածում Հայաստանը հայտնվեց երկու բևեռների արանքում։

 – Իբրև հետևանք այդ կոմպլեմենտարիզմ կոչվածի։

 -Ոչ միայն կոմպլեմենտարիզմի, կարծում եմ՝ նաև երկրորդ նախագահի վարած միավեկտոր քաղաքականության հետևանքով։ Հայաստանը երկու բևեռների համար էլ կորցրեց իր գրավչությունը, այսինքն՝ երբ տրվում ես ամբողջությամբ, այլևս սակարկելու խնդիր չի լինում։ Կարծում եմ, հիմա այդ առումով քաղաքականությունը բավական հավասարակշիռ է դարձել, ինչը դրական միտում է։

 – Հայաստանի մագիստրալ քաղաքական ընտրությունը ի՞նչ՞ազդեցություն կարող է ունենալ առաջիկա ներքաղաքական գործընթացների վրա։Հայաստանի քաղաքական ուժերը որքանո՞վ են ազդված արտաքին գործոններից։

 – Հայաստանի քաղաքական ուժերի գերակշիռ մասը ուղղորդվում է դրսից եկող ազդակներով.չեմ ասում՝ դրսի ուժերի կողմից, որովհետև դա միանշանակ հայտարարություն կլինի։ Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա գաղտնիք չէ, որ նախագահական ընտրությունների արդյունքը, այնուամենայնիվ, որոշվում է Հայաստանից դուրս՝ գոնե գաղափարական առումով.հաղթական թեկնածուն պետք է համաձայնեցվիաշխարհաքաղաքական մի քանի կենտրոնների հետ։ Երկրորդ նախագահը չի ցանկանում մնալ թոշակառու, բայց կարծում եմ, որ երրորդ նախագահը չի ուզենա զիջել իր տեղը որևէ մեկին։

 -Երկրորդ նախագահը կմտնի՞ խաղի մեջ։

 – Կարծում եմ, երկրորդ նախագահը դրա համար գործադրում է բոլոր ջանքերը, իսկ միջնորդավորված՝ վաղուց է խաղի մեջիրեն սատարող մեկ-երկու կուսակցությունների օգնությամբ։

 -Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին։

 -Նրա ներկայացրած ուժն արդեն ներկայացնում էՌոբերտ Քոչարյանին։ Եթե Քոչարյանը գա, իրավիճակը կբնութագրեմ՝ չափազանց հետաքրքիր և չափազանց անկանխատեսելի։

 -Եվ պայթյունավտանգ։

 -Չափազանց անկանխատեսելի։

 

Հ.Գ. Նկարահանումը կատարվել է օգոստոսի 30-ին՝ մինչև Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում