«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.
«Որևէ մեկը մի բան հասկացավ Նալբանդյանի ելույթից: Ի՞նչ է եղել, ի՞նչ ենք անելու: Թե հասկացել եք, ուրեմն բրավո: Իմ համար պարզ չէ` Վարդան Օսկանյանը ոնց է նախարար եղած ժամանակ հասկացել Նալբանդյանին»:
ՆԺԿ առաջնորդը մեկ այլ գրառման մեջ նշել է. «Այսինքն ճիշտ գիտեինք, որ Հայաստանի իշխանություններn իմացել են այդ գազանի փոխանցման մասին: Ու ի՞նչ: Նամակ են գրել: Դուրս է գալիս այդ նամակը հունգարները ստացել են, ու … Լավ հիմա ո՞վ պիտի հրաժարական տա. նա ով նամակը ստացել է ու բանի տեղ չի՞ դրել, թե՞ նա ով այդ նամակը գրել է և ում բանի տեղ չեն դրել»:








































