2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում էր ձեռք բերել Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը: Գործարքն այդպես էլ չկայացավ, քանի որ թիմը չկարողացավ վաճառել Էդին Ձեկոյի իրավունքները և դրանով նվազեցնել ֆուտբոլիստների վճարվող ընդհանուր աշխատավարձի չափը:
Անգլիական ակումբը պատրաստ է կոլումբիացու տրանսֆերի դիմաց 60 մլն եվրո վճարել: «Մանչեսթեր Սիթի»-ն կփորձի «Աթլետիկո»-ի հետ համաձայնության գալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ֆալկաոն «Աթլետիկո»-ի կազմում անցկացրած 53 խաղերում 42 գոլ է խփել:









































