«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին «Կովկաս 2012» զորավարժություններ անցկացնելու առավելագույն թափանցիկության կոչ է արել»,- հաղորդում է rosbalt.ru-ն:
«Մենք ուշադիր հետևում ենք ՌԴ-ի զինավարժություններին և Ռուսաստանին կոչ ենք անում այդ ուղղությամբ առավելագույն թափանցիկություն դրսևորել: Մենք չենք դիտարկում և հարցի տակ չենք դնում զինավարժություններ անցկացնելու իրավունքը, մենք ևս անցկացնում ենք զինավարժություններ, սակայն շատ կարևոր է թափանցիկության և զինավարժությունների նպատակների մասին տեղեկացնելու ճանապարհով վստահություն ձեռք բերելը»,- նշել է Ռասմուսենը, ում խոսքերը մեջբերում են համացանցային ԶԼՄ-ները:
Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում կատարել միջազգային համաձայնագրերը և հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը հայտարարել է, որ «Կովկաս 2012» զորավարժություններն այլ երկրների համար վտանգ չեն ներկայացնում:
Զորավարժություններում կմասնակցեն մինչև 8 հազար մարդ, մոտ 200 միավոր զինտեխնիկա, մոտ 100 միավոր հրետանային տեխնիկա և այլն:







































