Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը գիրք կհրատարակի:
Նոյեմբերի առաջին օրերին Ֆրանսիայի գրախանութներում վաճառքի կհանվի մարզչի հեղինակած սենսացիոն գիրքը:
Դոմենեկը խոստանում է հայտնել բազմաթիվ լուրեր և անակնկալներ, որոնք 6 տարիների ընթացքում կուտակվել են նրա անձնական օրագրում: Մասնագետը գրելու է նաև Զիդանի` ազգային հավաքական վերադառնալու պատմության և աշխարհի 2010 թվականի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի մասին:









































