Կենսաբանները փաստել են, որ գլոբալ տաքացումը դրականորեն է ազդում տեսակների բազմազանության վրա: Այս մասին հոդված է տպագրված Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Հետազոտության շրջանակում գիտնականները անալիզի են ենթարկել վերջին 540 մլն տարում բիոսֆերայի բազմազանության տվյալները: Արդյունքում նրանց հաջողվել է պարզել, որ տաքացման գագաթնակետերը համընկնում են կենսաբազմազանության աճի հետ:
Ընդ որում` հետազոտողները խոսում են, որ այդ արդյունքները ներկայում հարկավոր չէ օգտագործել: Բանն այն է, որ առանցքային է կլիմայական փոփոխությունների արագությունը:
Նշվում է, որ ներկայում դրանք չափազանց արագ են տեղի ունենում այն պատճառով, որ կենդանի օրգանիզմները կարողանան դրանց համակերպվել: Հատկանշական է, որ նոր արդյունքները ուղղակիորեն հակասում են 2008թ. նմանատիպ ուսումնասիրությանը:










































