Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1.35 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.31-ով և կազմել 410.5 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 413-415 դրամով, գնում՝ 408.5-412 դրամով:








































