Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը ողջունել է Իրանում ձերբակալված և լրտեսության մեջ մեղադրվող Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Ֆարիդ Հուսեյնի ու Շահրիյար Հաջիզադեի ազատարձակումը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ «արդար և տրամաբանական քայլ» է որակել Ադրբեջանի քաղաքացիների ազատարձակումը. «Ներկայումս ընթանում է նրանց փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ հայրենիք: Այդ գործընթացի ավարտից հետո նրանք կվերադառնան Բաքու:
Ադրբեջանի քաղաքացիների ազատարձակումն ի ցույց է դնում Ադրբեջանի կառավարության ու նախագահ Իլհամ Ալիևի մտահոգվածությունն ու ուշադրությունն իր քաղաքացիների նկատմամբ»:









































