Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Սթեյնբերգի խորհրդավոր այցը

Հարավային Կովկասի երկրներ, ինչպես նաև Ալբանիա և Բոսնիա կատարելիք այցի շրջանակներում Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի այցը իսկապես ուշագրավ էր:

Նախ «Առաջին լրատվականին» հաջողվեց պարզել, որ նա բավական խորհրդավոր պայմաններում է հանդիպել հայաստանյան հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ` վերջիններիս հետ համաձայնություն է ձեռք բերվել` չբացահայտել հանդիպմանը քննարկված հարցերի շրջանակը:

Այս հանդիպման մասին տեղեկատվություն Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չտարածեց, սակայն «Առաջին լրատվականին» հաջողվեց պարզել, որ հայաստանյան հասարակական սեկտորի հետ հանդիպմանը մասնակցել են ընդամենը չորս կազմակերպության ներկայացուցիչներ` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Սոնա Այվազյանը` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից, Լարիսա Մինասյանը` Բաց հասարակության հիմնադրամից և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակից ևս մեկ աշխատակից:

Նկատենք նաև, որ Ջ.Սթեյնբերգը, իր կարգավիճակով լինելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, չի այցելել անգամ ՀՀ ԱԳՆ:

Երեկ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին ընդունել էր Սերժ Սարգսյանը, որի հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մինչդեռ Վրաստանում Սթեյնբերգը, բացի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից, հանդիպել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի և Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեի հետ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և Վրաստանի ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշիի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում