Գերմանիայում Եվրոպական կայունացման ESM մեխանիզմի ստեղծման դեմ հայցին միացել է 37 հազար քաղաքացի, գրում է Spiegel-ը:
Այդ գործը հայցվորների թվով ամենամեծն է ԳԴՀ-ի Սահմանադրական դատարանի պատմության մեջ:
Հայցը Սահմանադրական դատարան էր ներկայացվել հուլիսի սկզբին:
Փորձագետները դեմ են ESM-ին, քանի որ համոզված են` այն սահմանափակում է ազգային խորհրդարանների լիազորություններն ու չափազանց շատ լիազորություններով է օժտում Բրյուսելին:
Դատարանն այս հարցով որոշում կկայացնի սեպտեմբերի 12-ին:
Համապատասխան օրենքը պետք է ուժի մեջ մտներ դեռ հուլիսի 1-ին: Հունիսի վերջին այն հավանության էին արժանացրել թե՛ բունդեսթագը, թե՛ բունդեսրատը: Ուժի մեջ մտնելու համար պետք էր միայն Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկի ստորագրությունը, որը որոշել է սպասել մինչ դատարանը որոշում կկայացնի: