Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը կարդաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը:
Հիշեցնենք, որ Ռ. Հայրապետյանը հրաժարականի մասին հայտարարել է իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում համալիրի աշխատակիցների և իր թիկնապահների կողմից հունիսի 17-ին բժիշկ Վահե Ավետյանին դաժան ծեծի արդյունքում սպանելու պատճառով ձևավորված հասարակական ճնշման արդյունքում: Իսկ պաշտոնապես ԱԺ նա իր դիմումը ներկայացրել է հուլիս 4-ին: Եվ եթե նա մինչև սեպտեմբերի 21-ը ետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված:











































