Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ոստիկանությունից թաքնվող հանցագործը երեխաներ տեղափոխող ավտոբուս է առևանգել: Այս մասին հաղորդում են մեքսիկական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Բրազիլիայի ոստիկանությունը:
Նախնական տվյալներով՝ երեքշաբթի հանցագործը մի համախոհի հետ փորձել է ավտոբուս առևանգել, սակայն փորձը ձախողվել է: Հանցագործները փախել են դեպքի վայրից և ոստիկանությունից թաքնվել հիվանդանոցի շենքում, որտեղ պատանդ են վերցրել աշատակիցներից մեկին: Ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում կինը վիրավորվել է, հանցագործներից մեկը՝ սպանվել:
Երկրորդ հանցագործին հաջողվել է փախչել և թաքնվել երեխաներ տեղափոխող ավտոբուսում: Նա վարորդից պահանջել է իրեն տանել Ռիո դե Ժանեյրոյի ետնախորշերից մեկը: Պահանջը կատարվել է: Արդյունքում երեխաները չեն տուժել:
Այս պահին ոստիկանությունը փնտրում է հանցագործին, որին հաջողվել է թաքնվել ետնախորշերում:










































