Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին աշխատանքային այցով մեկնելու է Ադրբեջան՝ մասնակցելու համար Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Պակիստանի նախագահի ադրբեջանական այցը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 15-18-ը:
Այս մասին հայտնել է Պակիստանում Ադրբեջանի դեսպան Դաշգին Շիկարովը: Ակնկալվում է, որ իր ադրբեջանական այցի շրջանակներում Զարդարին հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ: Զարդարիին այդ այցի ընթացքում ուղեկցելու է Պակիստանի արտգործնախարարը:












































