ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ծովարջեր» ստորաբաժանման նախկին ծառայողի գրքում, որը նվիրված է հատուկ գործողությանը, որի ժամանակ սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բին Լադենը, հրապարակման ոչ ենթակա գաղտնի տեղեկություն կա: Այսպիսի եզրակացության են եկել Պենտագոնի ներկայացուցիչները` «Դժվար օր» գրքի բովանդակությանը ծանոթանալուց հետո, որի հեղինակը Մեթ Բիսսոնեթն է:
Ինչպես երեքշաբթի հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Ջորջ Լիթլը` նախքան գրքի հրապարակումն անհրժեշտ է եղել ստանալ Պենտագոնի աշխատակիցների պաշտոնական թույլտվությունը:
Գրքի հեղիանակի փաստաբանը համաձայն չէ, որ իր պաշտպանյալը սեփական աշխատանքի հրապարակումը պետք համաձայնեցներ պաշտոնական դեմքերի հետ:
«Ալ-Քաիդայի» ղեկավարը սպանվել է 2011-ի մայիսին` Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի մոտ ամերիկյան հատուկ ծառայության իրականացրած գործողության արդյունքում:









































