Tuesday, 23 06 2026
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԱԺ-ն օգտագործում է վերջին փամփուշտը

Այսօր ԱԺ ամբիոնից Հայաստանի խորհրդարանը հայտարարելու է Հունգարիայի խորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու մասին: Այս քայլով, իհարկե, որևէ բան չի փոխվի, սակայն ականատես կլինենք բոցաշունչ ելույթների: Ավելին` կփակվի ևս մեկ հնարավորություն Հունգարիայի հետ հարաբերություններ պահելու և կատարված գործարքի մանրամասները պարզելու համար:

Սաֆարովի կողմից սպանված երիտասարդ սպա Գուրգեն Մարգարյանի գործով փաստաբան Նազելի Վարդանյանն արդեն գնահատական է հնչեցրել, որ սխալ էր դիվանագիտական հարաբերությունները կասեցնելը, և որ գոնե Հունգարիայից փաստաթղթեր ստանալու համար պետք էր որոշակի հարաբերություն լիներ:

Երեկ ողջ օրը խորհրդարանի խմբակցություններում վերջնական տեսքի էր բերվում ԱԺ համատեղ հայտարարությունը: Համատեղ քննարկումներին մասնակցում էին ՀՀԿ-ից Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, «Ժառանգությունից» Ալիկ Արզումանյանը, ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը: Երեկվա քննարկմանը «տեխնիկական պատճառներով» չի մասնակցել ՀԱԿ-ը: Հովիկ Աբրահամյանի հետ նախօրեի հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ պետք է միասնական լինեն այդ հարցում: Հունգարիայի խորհրդարանի հետ հարաբերություններ կասեցնելուն գրեթե դեմ չի եղել:

«Մեր հանրության որոշ գործիչներ մտածում են, որ եթե տեղեկությունը հանրության սեփականությունը դառնար, իրենց ճղճղոցներով կկարողանային կանխել կատարվածը: Բայց գործարքն էնքան փակ է կատարվել, որ նաև գերտերությունները գլխի չեն ընկել»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` ի պատասխան մեր դիտարկմանը, թե արդյոք սա մարտից հետո սուր ճոճելու պես մի բան չէ՞: «Գործարքն այնքան գաղտնի ու հանցագործ է, որ մենք պետք է դիվանագիտական հարաբերությունները կասեցնեինք, բարեկամ երկրի գաղափարն այս պահին չի գործում»,- պարզաբանեց ՀՀԿ փոխնախագահը մեր հարցին ի պատասխան, թե արդյոք ճի՞շտ է խորհրդարանի մակարդակով հարաբերություններ խզելը: Այսինքն` մենք թշնամի՞ ենք հռչակում Հունգարիային, եթե բոլոր մակարդակներով խզում ենք կապերը` հարցրինք ՀՀԿ փոխնախագահին: «Չէ՛: Պարզապես փոխհարաբերություններ չունենք դիվանագիտական, ոչ թե մենք խռով ենք ինչ-որ մեկից, այլ չենք կարող այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ»: Ըստ ՀՀԿ-ականի` եթե Հունգարիան այրում է Հայաստանի արժանապատվությունը, մի դրոշի այրելը դա հակակշիռ էլ չի նման ակցիային»: Ցավալին այն է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը նույնկերպ հետևողական չէ, օրինակ, մարտի 1-ի տասը զոհերի մարդասպաններին պատժելու կամ բանակում սպանությունների բացահայտման հարցում: «Դրանք բոլորովին տարբեր խնդիրներ են»,- անկեղծացավ ՀՀԿ-ականը` հավելելով. «Այլ բան է քո երկրի իրավիճակը, որի համար կարող ես պատասխանատուներ որոնել, գտնել կամ չգտնել, այլ բան է, որ աշխարհի առջև անպատվում են քո արժանապատվությունը»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը պնդեց, թե ճիշտ է հարաբերությունները կասեցնելը. «Այո՛, մենք պետք է խզենք միջխորհրդարանական կապերը Հունգարիայի խորհրդարանի հետ»,- հայտարարեց նա: Մեր դիտարկմանը, թե ժամանակին էր պետք քայլեր ձեռնարկել, նման խզումները որևէ բան չեն փոխելու ու դիվանագիտական պարտությունը մնում է պարտություն, ՕԵԿ-ականը հակադարձեց. «Որևէ դիվանագիտական պարտություն չկա այստեղ, որովհետև մեր ԱԳՆ-ն բոլորովին վերջերս հարցում է կատարել` կարո՞ղ է փոխանցեք մարդասպանին Ադրբեջանին, պաշտոնապես պատասխանը եղել է` ոչ, նման քննարկումներ չկան: Կայծակնային արագությամբ որոշում է տեղի ունեցել»:

ԲՀԿ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը գտնում է, որ դիվանագիտական հարաբերություններ կասեցնելը «մի քիչ խիստ որոշում էր»: «Ես չեմ գտնում, որ ճիշտ էր կասեցնել դիվանագիտական հարաբերությունները: Խորհրդարանի մակարդակով պաշտոնական հարաբերությունները կասեցնելը ակցիա է, խորհրդարանը պիտի անի, մինչև զգանք Հունգարիայի արձագանքը»: Ի վերջո, ԲՀԿ-ն, նրա փոխանցմամբ, կողմ կլինի հայտարարության հիմնական կետերին: «Ավելի ճիշտ կլիներ, այս աղմուկը, այս քայլերն ավելի շուտ անել, և վստահ եմ, չէր լինի այս իրավիճակը: Այո՛, ես համարում եմ, որ դիվանագիտական իմաստով սա պարտություն էր մեր համար, ժամանակին չարձագանքելով: Կարծում եմ` դեռևս պիտի պարզվի` ում մեղքով է եղել»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:

«Ժառանգությունը» ևս կողմ է Հունգարիայի հետ խորհրդարանական հարաբերությունների կասեցմանը: Մեր հարցին` չե՞ք կարծում, որ փակվում են այն դռները, որոնցով հնարավոր կլիներ հարաբերություններ ունենալ և պարզել, թե ինչպես է գործարքը կատարվել և ով է կատարել, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Չէ՛, սա քաղաքական քայլ է, և Հունգարիայի արածին պատասխանը համարժեք պետք է լիներ: Ճիշտ ժամանակին արված քայլ էր: Չեմ կարծում, որ այդ մտահոգություններն ավելին են, քան այն, որ որպես քաղաքական պատասխան պետք է տրվեր Հայաստանի կողմից»: Չի՞ ստացվում, որ Հունգարիային մղում ենք Ադրբեջանի դաշտ` դիտարկմանը «ժառանգականը» պատասխանեց. «Հունգարիան ինքն իրեն է մղել Ադրբեջանի դաշտ: Հնարավոր է` այդ կասեցումն ապակասեցվի: Վաղվա քննարկման հիմնական թեման պետք է լիներ Հայաստանի կողմից ԼՂ ճանաչման հարցը, որը մենք քննարկման ժամանակ որպես առաջարկություն կներկայացնենք» :

Այսպիսով, այսօր խորհրդարանական հարաբերությունները ևս կկասեցվեն Հունգարիայի հետ, այլ հարց է` ինչ կշահի դրանից Հայաստանը, և ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում