«Երեկ Գյումրիի հիվանդանոցի բացմանը ներկա չի գտնվել հիվանդանոցի կառուցման ընթացքին ամիսներ շարունակ հետևած առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, թեև նրան հրավեր ուղարկվել է»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Արարողության ժամանակ ներկաներին զարմացրել է Դերենիկ Դումանյանի տրամադրությունը: Նա շատ ցրված է եղել և իր ելույթի տեքստը շփոթվածության պատճառով դժվարացել է սահուն ընթերցել»:








































