Բնությունից տղամարդկանց մեծամասնությունը չի կարողանում ճանաչել գույների երանգները: Խնդիրն այն է, որ տղամարդիկ և կանայք իրերը տարբեր կերպ են տեսնում: Կանաց համար ավելի հեշտ է ի հայտ բերել գունային նուրբ երանգավորումները: Դրա փոխարեն տղամարդկանց համար ավելի հեշտ է հետևել արագ շարժվող առարկաներին:
Պրոֆեսոր Իսրայել Աբրամովը և Նյու Յորքի Քաղաքային համալսարանի նրա գործընկերները հետևեություններ են արել մարդկանց հետազոտելուց հետո: Պարզվել է, որ տղամարդկանց համար շատ դժվար է որոշակի գույներ տարբերել:
Օրինակ` կանաչակապտավունը կամ կապտականաչավունը: Եվ ընդհանուր առմամբ տարբեր սեռի ներկայացուցիչները տարբեր կերպ են ընկալում գույները:
Այս առանձնահատկության հետևում կանգնած է տեստաստերոնը: Հնարավոր է նաև, որ տվյալ երևույթը էվոլուցիայի հետ կապ ունի, որովհետև տղամարդն էր հետևում վազող որսին:






































