Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կուն Ագուերոն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-ի հետ դիմակայությանը:
««Ռեալ»-ը հիմա աշխարհի լավագույններից մեկն է: Մենք տեղյակ ենք դրա մասին: Մադրիդցիների դեմ խաղը դժվար կլինի, միևնույն ժամանակ՝ սքանչելի: Ընդհանրապես, Չեմպիոնների լիգայի մեր խումբը շատ բարձր մակարդակի վրա է: Այս խմբում են հայտնվել շատ լավ թիմեր, այնպես որ բարդ է լինելու: Այնուամենայնիվ, մենք շատ ենք մոտիվացվել այս խաղերին մասնակցելու համար, հատկապես «Ռեալ»-ի դեմ խաղին:
Երբևէ «Ռեալ»-ին չեմ հաղթել «Ատլետիկո»-ի կազմում. հուսով եմ՝ «Սիթի»-ում կհաջողվի»,- մասնավորապես ասել է արգենտինացին:







































