Էստոնական Պյառնու քաղաքի մի բնակչուհի անսովոր տեսակի սունկ է հայտնաբերել: Պարզվել է, որ սնկի այդ եզակի տեսակն ուտելի չէ:
Postimees-ը հայտնել է, որ ընթերցողը խմբագրություն է ուղարկել լուսանկարներ, որոնցում պատկերվածը նման է այն սնկի ծաղկին, որը Պյառնուի կենտրոնում է աճում: Պյառնուի բնության և տեխնիկայի տան ուսուցիչ Լիյվի Սոմմերը պարզել է, որ այդ հազվագյուտ տեսակը «հողեղեն աստղն» է:
Էստոնիայում հողեղեն աստղի 10 տեսակ է հանդիպում, դրանցից ութը գրանցված են Կարմիր գրքում: Դրանք ուտել չի կարելի, փոխարենը` կարելի է դրանցով հիանալ:









































