Ուկրաինական Շրջանների կուսակցությանը մեղադրել են, որ այն իբր թե փառատոն է կազմակերպել, որի ժամանակ թմրանյութ են օգտագործել: Մեղադրանքներով հանդես է եկել Ժիտոմիրյան շրջանի ավիացիոն-սպորտային համալիրի աշխատակազմը:
UGARANGARA փառատոնը կայացել է օգոստոսի 23-ին Ժիտոմիրի Սմոկովկա օդանավակայանում: Միջոցառումը հայտարարել էին, որպես էլեկտրոնային երաժշտության փառատոն: Մուտքը անվճար է եղել:
Կենտրոնի ներկայացուցիչներն այժմ հայտարարում են, որ փառատոնը կազմակերպվել է Գերագույն ռադայի պատգամավորի թեկնածու, Շրջանների կուսակցության
ներկայացուցիչ Սերգեյ Ռիժուկի գլխավորությամբ: Աշխատակազմի հայտարարության մեջ նշվում է, որ միջոցառման ժամանակ թմրանյութ է վաճառվել:
Բողոքի հեղինակները հայտարարում են նաև, որ այցելուները մի քանի ինքնաթիռներ են վնասել և կեղտոտել են տարածքը:








































