WBC-ն Դեյվիդ Հեային՝ աշխարհի նախկին չեմպիոնին, վերադարձնում է իր միջազգային կարգը: Ավելի վաղ բռնցքամարտիկը մերժվել էր, երբ ցանկություն էր հայտնել պայքարելու Վիտալի Կլիչկոյի հետ՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Այս որոշումը կայացրել էր բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը Դեյվիդ Հեայի ցուցադրած անկարգ վարքի համար:
«Դեյվիդ Հեային վերադարձվում է WBC կարգը: WBC-ի տնօրեն Խոսե Սուլեյմանը խոսել է Դեյվիդ Հեայի հետ, որը ցանկանում էր մենամարտել՝ մեր վարկածով տիտղոսը նվաճելու համար»,- BoxingScene-ը մեջբերում է WBC-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը: