Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է, որ 5 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել Toshiba Medical Systems կազմակերպության հետ, որը կդառնա յուրահատուկ բժշկական տեխնիկայի մատակարար:
Ներկայումս Ալեքս Ֆերգյուսոնի թիմի մարզաբազայումվերանորոգման աշխատանքներ են տարվում, որից հետո կենտրոնում կտեղադրվի Toshiba ընկերության արտադրած բժշկական տեխնիկան:
Մանչեսթերյան ակումբի կարծիքով` ճապոնական ընկերության հետ համագործակցությունը կբարձրացնի ֆուտբոլիստների վնասվածքների ախտորոշման և բուժման արդյունավետությունը:







































