Google ընկերությունը կթողարկի Nexus 7 պլանշետը` բջջային ցանցերի ապահովմամբ: Այս մասին տեղեկացնում է MoDaCo-ն` հղում կատարելով «լավատեղյակ աղբյուրներին»:
Պլանշետը կներկայացվի հոկտեմբերին: Այն կներկայացնի Asus ընկերությունը:
Առայժմ հայտնի չէ` այդ սարքի տերերը արդյոք կկարողանա՞ն կատարել զանգեր (այդպիսի հնարավորություն ունեն Samsung-ի որոշ պլանշետներ):
Nexus 7-ը Google և Asus ընկերության համատեղ արտադրանքն է, որը վաճառվում է հուլիսի 13-ից: Nexus 7-ը կարող են ձեռք բերել բավական սահմանափակ թվով երկրներ` ԱՄՆ, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Կանադա, Ֆրանսիա:
8 գիգաբայթ հիշողությամբ սարքն ԱՄՆ-ում արժե 199 դոլար, իսկ 16 գիգաբայթ ունեցողը` 249 դոլար:








































