Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, քանի որ դա կվնասի լիբիական ժողովրդին:
«Ճիշտ չէ հապճեպ գործել նման իրավիճակներում: Ճիշտ չէ պատժամիջոցներ կիրառել Լիբիայի նկատմամբ, որովհետև այդ միջոցները կպատժեն ժողովրդին»,- հայտարարել է Էրդողանը Agence France-Presse-ին:
Նշենք, որ Թուրքիան Լիբիայում մեծ ներդրումներ ունի` մոտ 15 միլիարդ դոլարի չափով, իսկ երկկողմ առևտրաշրջանառությունը մոտ 2.4 միլիարդ է:
Մի քանի օր առաջ Էրդողանը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին կոչ էր արել ժողովրդական ընդվզումները ճնշելիս զերծ մնալ «դաժան» քայլերից: