Շվեյցարական А-340-300 ինքնաթիռը, որը պետք է իրականացներ Ցյուրիխ-Պեկին LX 196 չվերթը, ՉԺՀ-ի երկու քաղաքացու վիճաբանության պատճառով ստիպված վերադարձել է օդանավակայան: Այս մասին տեղեկացրել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Դեպքը, որի մասին միայն այսօր է հայտնի դարձել, տեղի է ունեցել նախօրեին:
Ավիաընկերության ներկայացուցիչը պատմել է, որ Ցյուրիխից թռիչք կատարելու ժամանակ, երբ ինքնաթիռը գտնվում էր Մոսկվայի օդային տարածքում, երկու չինացիներ դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանել են` սպառնալով մյուս ուղևորների ու թռիչքի անվտանգությանը:
Ինքնաթիռը կարող էր արտակարգ վայրէջք կատարել Մոսկվայում, սակայն ուղևորների` ռուսական վիզա չունենալու պատճառով հնարավոր է հավելյալ խնդիրներ առաջանային, ուստի օդաչուները որոշում են կայացրել վերադառնալ Ցյուրիխ:
Վայրէջքից հետո կռվարարներին ոստիկանությունը ձերբակալել է: Այդ մասին հաղորդում է Interfax-ը:
Բոլոր ուղևորները տեղավորվել են հյուրանոցներում, նրանց տոմսերը փոխարինվել են այլ չվերթներով:








































