Սկարլետ Յոհանսոնը մերժել է փարիզյան սրճարանները՝ դրանք փոխարինելով տանը պատրաստված կերակուրներով պիկնիկով: Հայտնի ամերիկյան դերասանուհի, մոդել Յոհանսոնին նկատել են ընկերոջ՝ Նեյթ Թեյլորի և մի կնոջ ուղեկցությամբ: The Daily Mail-ը հիշեցնում է, որ Յոհանսոնի կարողությունը գնահատվում է 35 մլն դոլար, սակայն նա իրեն շատ համեստ է դրսևորում:
27-ամյա աստղը եղել է հասարակ հագուստով, հավաքված մազերով և առանց դիմահարդարման: Պիկնիկի ավարտին տեղումներ են սկսվել: Չնայած անձրևին՝ Նեյթը համառորեն չի հրաժարվել ծխախոտից:
Նշենք, որ Սկարլետը առաջին անգամ նյույորքան գովազդային գործակալության ստեղծագործական տնօրեն Նեյթի հետ հանդիպել է փետրվարին: Սկարլետը նախկինում ամուսնացած է եղել Ռայան Ռեյնոլդզի հետ, սակայն երկու տարվա համատեղ կյանքից հետո խզել է հարաբերությունները, որից հետո ամուսինը մտերմացել է դերասանուհի Բլեյք Լայվլիին:










































