Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը 2010 թ. իր իշխնաության գալուց հետո առաջին լայնածավալ փոփոխություններն է կատարում կառավարությունում: Դրանց նպատակն է բարձրացնել կոալիցիոն խորհրդի արդյունավետությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ակնկալվում է, որ կառավարության առանցքային նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները:
Մի խումբ խորհրդարանականներ քննադատում են Քեմերոնի կառավարությանը, որ վերջինս չի կարողանում տնտեսական աճը խթանել և թագավորությունը դուրս բերել երկարատև ռեցեսիայից:









































