ՀՀԿ հնաբնակ Վազգեն Կարախանյանը, ով այդպես էլ պատգամավոր չդարձավ այս ընտրություններում, երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում էր: «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե պատգամավորական աշխատանքի կարո՞տն է նրան ԱԺ բերել: «Իհարկե ոչ: Ընկերների կարոտն է բերել»,- հայտարարեց հանրապետականը:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ այդպես էլ պատգամավոր չդարձավ, Կարախանյանը պատասխանեց. «Շատ նորմալ: Ակտիվ հանգստանում եմ»: Դիտարկմանը, թե չեք կտրվում ԱԺ-ից, Կարախանյանն արձագանքեց. «Չէ՛, ընկերներից չեմ կտրվում»:









































