Լիբանանի տարածքում հիմնավորվող «Հզբոլլահ» խմբավորումը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ` ի պատասխան Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակման, հայտարարել է իսլամիստների ղեկավար Հասան Նասրալլան:
Նրա խոսքով` «Հզբոլլահի» գրոհի թիրախը կդառնան ոչ միայն իսրայելական, այլև ամերիկյան ռազմաբազաները Մերձավոր Արևելքում:
«Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա` Ամերիկան կկրի պատասխանատվությունը»,- սպառնացել է «Հզբոլլահի» ղեկավարը:










































