Սիրիական զինվորականները քանդում են Դամասկոսի արևմտյան թաղամասերում գտնվող տները` այդ թաղամասի բնակիչներից վրեժ լուծելով ընդդիմադիր տրամադրությունների համար:
«Նրանք սկսել են մի քանի ժամ առաջ: Զինվորները քանդում են խանութներն ու տները, թաղամասերի բնակիչները մնացել են փողոցում»,- մեջբերում են համացանցային լրատվամիջոցները:
Ընդդիմության տեղեկությունների համաձայն` քանդված տներից մեկի փլատակների տակ իբր թե հայտնաբերվել են 18 զոհվածների դիակներ, որոնք ավելի վաղ զոհվել էին սիրիական օդային ուժերի հարվածից:










































