Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Անկարայում հանդիպել են Թուրքիայի` ԵՄ-ի հետ բանակցություններում պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղըշն ու Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Բաղիրովը:
Բաղըշն ասել է , որ սխալ է թուրք-ադրբեջանական հարաբերությունները գնահատել որպես դաշնակցային կամ գործընկերային, քանի որ դրանք ավելի բարձր մակարդակի են` եղբայրական:
Իսկ Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Բաքուն միշտ աջակցել է թուրքական եվրաինտեգրմանը և շարունակելու է այդ քաղաքական գիծը: