Հունվարին սկսված խոլերայի վարակը Սիերա Լեոնեում արդեն 224 մարդու մահվան պատճառ է դարձել: Միայն անցած տարվա ընթացքում զոհվել է 24 մարդ, իսկ հիվանդացության մակարդակը աճել է 2,5 հզ մարդուց մինչև 14,5 հզ մարդու: Այս մասին հաղորդում են երկրի բժշկական իշխանությունները:
Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը զգուշացրել է, որ խոլերայի հիվանդացության մակարդակը կարող է կրկնակի բարձրանալ սեպտեմբերին, որը երկրում ամենաանձրևոտ շրջանն է:
Ներկայիս վարակը ամենամասշտաբայինն է երկրում վերջին 15 տարիների ընթացքում:
Խոլերան արդեն տարածվել է նաև հարևան Գվինեայում, որտեղ հիվանդությունից մահացել է 104 մարդ:









































