Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի Օլիմպիադային:
6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի հակառակորդը Արգենտինայի ընտրանին էր: Մեր հավաքականը 5 տուրերից հետո վաստակել էր 6 միավոր՝ տոնելով 3 հաղթանակ և կրելով 2 պարտություն:
Հայաստան – Արգենտինա մրցավեճում մեր ընտրանին ջախջախիչ` 3.5:0.5 հաշվով հաղթանակ տոնեց.
Էլինա Դանիելյան – Կարոլինա Լյուխան` 0.5:0.5
Լիլիթ Մկրտչյան – Մարիա Դե Լա Պլազոլա` 1:0
Լիլիթ Գալոյան – Մարիա Ֆլորենսիա Ֆերնանդես` 1;0
Մարիա Կուրսովա – Մարտինես Այելեն` 1:0
6-րդ տուրից հետո մեր հավաքականը 8 միավորով 23-րդն է: Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականները վաստակել են 11 միավոր: Ռուս շախմատիստուհիները լրացուցիչ ցուցանիշներով առաջինն են:






































