Քյոլնի օդանավակայանում XL-Airways ավիաընկերության 11 ուղևոր թունավորվել է շմոլ գազից: Այս մասին գրում է Koelner Stadt-Anzeiger-ը` հղում կատարելով ավիաընկերության ներկայացուցիչ Իյենս Մյուլերին:
Պլանավորած վայրէջքից հետո ինքնաթիռի սրահում ծուխ է տարածվել, որի պատճառը դեռ չի հաստատվել: Այս մասին հաղորդում է ավիաընկերությունը: Սրահում ընդհանուր առմամբ եղել է 186 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ:
Այն բանից հետո, երբ սրահում ծուխ է զգացվել, ուղևորներին բաց են թողել ինքնաթիռից: Նրանք բոլորն ինքնուրույն կարողացել են լքել այն: Արդյունքում յոթ մարդ աննշան վնասվածք է ստացել, իսկ չորսը միջին ծանրության վիճակում են գտնվում: Նրանց բոլորին հիվանդանոց են տարել:











































